13 08 2020

Մեր մոտ համավարակն ինքնուրույն է «իջել». Էդուարդ Հովհաննիսյան



Ես սա չեմ գնահատում որպես հաղթահարման փուլ։ Այս մասին «Երկրի հարցը» հաղորդման եթերում նշեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե մենք գտնվում ենք կորոնավիրուսի հաղթահարման փուլում։

«Այսօր համաճարակն ունի իր բնականոն ընթացքի նվազումը։ Նախարարը նշում է, թե դա կատարված գործողությունների շնորհիվ է, ես կարծում եմ, որ համաճարակը վերցրել է այն բնակչության թիվը, որը կարող էր վերցնել միանգամից, և հիմա արդեն ունենք նվազում։ Համաճարակն իր տեմպով է զարգանում, և հիմա ունենք նվազում։

Պետք է ձգտել որակական զրոյին՝ այնպիսի իրավիճակին, որը չի ազդելու մեր հասարակության, առողջապահության համակարգի վրա։

Եթե հիմա չգնահատենք ճիշտ ձևով, թե ինչ է կատարվել, չվերլուծենք, չգնահատենք՝ արդյոք մեր երկրում բնակչության քանակ կա, որը կարող է ապահովել հետագայում համաճարակի զարգացում, դա պետք է վերլուծել, ապա մենք կունենա խնդիրներ աշնանը։

Եթե մարդիկ փակ տարածքներում են վարակվում, որոշ հասցեների շուրջ են վարակվածների խմբեր կուտակվում, ի՞նչ է նշանակում դիմակ կրել բաց տարածքներում։

Պետք է հասկանանք՝ արդյոք բնակչության վրա հիմնական բեռը այն գրանցված թիվն է մահերի, որոնք ունենք։

Այս ամիսներին պլանային վիրահատություններն արգելված են եղել, և եթե վիրահատությունը 1-2 ամսով հետաձգում ենք, մարդու մոտ վիճակը կարող է սրանալ, և հետվիրահատական շրջանում կարող է մահանալ։ Դա էլ է կորոնավիրուսի պատճառով  ստացված մահ։ Սա պետք է գնահատել և հասկանալ, անկախ փորձագետներով։

Մենք նախաձեռնել ենք ամփոփ վերլուծություն բոլոր կատարված աշխատանքների հարցով։ Այդ վերլուծությունը պետք է անել և հասկանալ սխալները»,- նշել է բժիշկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ