ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցել։ Russia Today-ի տեսանյութում «Սպուտնիկ V» անունը ստացած պատվաստանյութի արտադրության գործընթացն է։ Այն պատրաստվում է «Սիստեմա» ընկերությանը պատկանող «Բիննոֆարմ» գործարանում։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ իր դուստրը մասնակցել է պատվաստանյութի փորձարկմանը՝ պատվաստվելով։
Հիշեցնենք, որ «Սիստեմա»-ն Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ընկերություններից է, որի տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից հանդիսանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը