«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Մադոյանը։ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում Հ․Մադոյանը նշվում է որպես «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» տնօրենի ժ/պ:
168.am-ը դեռևս օգոստոսի 3-ին էր գրել, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցին ու նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս, ըստ կայքի, ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։
«Փաստորեն, չնայած կլինիկայի անձնակազմի, հասարակական տարբեր շերտերի՝ ԱՆ նախարարի հետ անհամաձայնություն ունեցող Մհեր Դավիդյանցի պաշտոնանկության նկատմամբ բացասական վերաբերմունքին, հերթական սորոսականը կզբաղեցնի մեր օրերում շատ կարևոր նշանակություն ունեցող հիվանդանոցի ղեկավարի աթոռը», գրում է 168.am-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը