Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բարի լույս բոլորին բացի յուրայիններին պետության հաշվին հարստացնողներից:
Հիշեցնեմ, որ նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ:
Այ հենց այսպես էլ իրենք կարողանում են թանկարժեք մեքենաներ և առանձնատներ գնել:
Կփոխվի իշխանությունը և կլինի հետաքննություն` այդ ժամանակ բոլորը պատասխան կտան»,-գրել է նա:
Գրառմանը կից բժիշկը հրապարակել է Արսեն Թորոսյանի՝ 3 տարի առաջվա գրառման լուսանկարը, որում Թորոսյանը նշել է, թե պետպատվերը յուրայիններին անգործ չթողնելու գործիք է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը