28 07 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահվան՝ 10

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահվան՝ 10

Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 629-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 719 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 223 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 942-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 692 է, ընդհանուր առողջացածներինը՝ 27 357, փաստացի բուժվողներինը՝ 9330 (մեկ օրում պակասել է 463-ով): Մեկ օրում թեստավորվել է 1061 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 158 527 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ