22 07 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք, մահվան՝ 18

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք, մահվան՝ 18

Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 439 նոր դեպք։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35693-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 678 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 217 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 895-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 24766, փաստացի բուժվողներինը՝ 10032 (մեկ օրում նվազել է 139-ով): Մեկ օրում թեստավորվել է 1718 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 149898 քաղաքացի: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ