16 07 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք, մահվան՝ 15

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք, մահվան՝ 15

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 554 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33559-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 607 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Հուլիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 189 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 796-ի:

Կորոնավիրուսից մահացած բուժառուները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Մեկ օրում առողջացածների թիվը 583 է, ընդհանուր առողջացածներինը՝ 21931, փաստացի բուժվողներինը՝ 10832 (մեկ օրում նվազել է 44-ով): Մեկ օրում թեստավորվել է 2190 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 141410 քաղաքացի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ