14 07 2020

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք և 9 մահ

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք և 9 մահ

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 339 նոր դեպք։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 32490-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 581 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 184 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 766-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 864 է, ընդհանուր առողջացածներինը՝ 20729, փաստացի բուժվողներինը՝ 10996 (մեկ օրում նվազել է 534-ով): Մեկ օրում թեստավորվել է 1115 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 136802 քաղաքացի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ