08 07 2020

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 535, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 535, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 535 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29820-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 521 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 164 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18  մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 685-ի: 

Մահացած պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 520 է, ընդհանուր առողջացածներինը՝ 17427, փաստացի բուժվողներինը՝ 11708 (մեկ օրում նվազել է 3-ով): Մեկ օրում թեստավորվել է 2083 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 127171 քաղաքացի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ