Պատվաստանյութերը փորձարկվում էին տարբեր ժամանակահատվածներում, տարբեր տարիներով եղել են՝ 10 տարի փորձարկված, 3-4 տարի, սակայն իրավիճակը և գիտական առաջընթացը մեզ թույլ է տալիս փորձարկումներն անել ավելի արագ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փորձարկմանը:
Նախարարի խոսքով՝ առհասարակ պատվաստանյութերի փորձարկումներն արվում են տարբեր փուլերով՝ նախ կենդանիների վրա, ապա փոքրաթիվ մարդկանց, այնուհետև մինչև 10 հազար և ավելի մարդկանց վրա, նոր ամփոփվում են արդյունքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը