Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 065-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 453 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 149 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 602-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 515 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 563, փաստացի բուժվողներինը՝ 10 900 (մեկ օրում ավելացել է 4-ով): Մեկ օրում թեստավորվել է 1821 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 113 665 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը