27 06 2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 92 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 92 հիվանդ է բուժվում

 Հունիսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 249 բնակիչ։

33 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 18 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4114 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 26-ը ներառյալ` Գյումրիում իրականացվել է 2760 նմուշառման հետազոտություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ