ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ, որը մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական էր: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Այսպիսով` կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 114-ն են, մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1828 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը