Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 771 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 22 488-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել 11 քաղաքացի, մահացածների թիվ 397 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հունիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվ 131 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 528-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 538 է, ընդհանուր առողջացածներինը՝ 11 335, փաստացի բուժվողներինը՝ 10 625 (մեկ օրում ավելացել է 221-ով): Մեկ օրում թեստավորվել է 2336 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 102 736 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մահացած պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը