18 06 2020

Կտորից դիմակներ մի կրեք. Արսեն Թորոսյան



Խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածի գինը մինչև 150 դրամի է հասնում։ Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Ամենաշատն օգտագործվող եռաշերտ դիմակի մասին է խոսքը։ Այսօր մեծածախի գինը նվազել է՝ դառնալով 60 դրամ։ Ընդ որում՝ տեղական արտադրության երկու ընկերություններն էլ գինն իջեցրել են։ Նոր խմբաքանակը երբ ստանանք, երկու հատի գինը կդառնա առավելագույնը 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակում կվաճառվի»,- հավելեց նա։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ կոչ արեց, հնարավորության դեպքում, կտորից դիմակներ չկրել։ «Երբ սկսեցինք խնդրել մեր քաղաքացիներին, հետո պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք օգտագործել տնային դիմակներ, որը, սակայն, երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին։ Սակայն մենք տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ Ես խնդրում և կոչ եմ անում՝ կտորից դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև այն մի քանի անգամ ավելի է պաշտպանում»,- ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ