Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 18 033-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 302 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 99 է: Ընդհանուր մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 401-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 243 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6814, բուժվողներինը՝ 10818 (մեկ օրում ավելացել է 289-ով): Մեկ օրում թեստավորվել է 2044 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 87 600 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը