04 06 2020

Մեկ օրում գրանցվել է վիրուսի ռեկորդային 697 դեպք, 15 մահ, որից 9-ը՝ այլ հիվանդությունից

Մեկ օրում գրանցվել է վիրուսի ռեկորդային 697 դեպք, 15 մահ, որից 9-ը՝ այլ հիվանդությունից

Հայաստանում հունիսի  4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11221 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 63459 (մեկ օրում արվել է 1809 թեստավորում)

Փաստացի այս պահին բուժվում է 7505 անձ (ավելացել է 664-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 3468 անձ, վերջին մեկ օրում 14-ը հոգի:

Ընդհանուր առմամբ, 176 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ