03 06 2020

Որքան թեստավորումն ավելանում է, նաև հայտնաբերվածների թիվը, սա դրական է. Նարեկ Զեյնալյան



Պետք չէ մեղավորներ փնտրել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում արված քայլերին:

«Դրական դեպքերի արձանագրված մեծ թիվը պայամանվորված է թեստավորումների ավել քանակի հետ, այսինքն որքան շատ թեստավորում է արվում, այդքան հայտնաբերված դեպքերը շատ են լինում, և դա ոչ թե մտահոգիչ է, այլ դրական է այն իմաստով, որ հայտնաբերվում են վարակվածները: Ըստ էության կարելի է ենթադրել, որ կարող են լինել վարակվածներ, ովքեր չեն հայտնաբերվում, և այդ մարդիկ կհանդիսանան վիրուսի տարածման աղբյուրներ: Հիմա որքան թեստավորումն ավելանում  է և հայտնաբերվածների թիվն ավելանում է, սա դրական է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ