03 06 2020

Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք և 12 մահ

Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք և 12 մահ

Հայաստանում հունիսի  3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հունիսի 3-ին  ընդհանուր հաշվով հաստատվել է կորոնավիրուսի 10 524 դեպք:

Թեստերի թիվը կազմում է 61650 (մեկ օրում արվել է 1733 թեստավորում)

Այս պահին բուժվում է 6841 անձ (ավելացել է 473-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 3454 անձ, վերջին մեկ օրում 27 հոգի:

170 պացիենտ մահացել է (մեկ օրում ավելացել է 12-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ