02 06 2020

Նուբարաշենի հոգեբուժարանում 49 վարակակիր կա․ ԱՆ խոսնակ

Նուբարաշենի հոգեբուժարանում 49 վարակակիր կա․ ԱՆ խոսնակ

Նուբարաշենի հոգեբուժարանում 3 օրում  307 թեստավորում է իրականացվել։ Վիրուսը հաստատվել է 49 հոգու մոտ, որից 9-ը՝ պացիենտներ են, մնացածը տարբեր բաժանմունքների աշխատակիցներ։ Տեղեկությունը հաստատել է  ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Նրանցից որևէ մեկը ջերմություն չունի, գանգատներ չունեն և չկան կորոնավիրուսին բնորոշ այլ ախտանշաններ։ Նրանք առանձնացվել են առանձին տարածքում և գտնվում են մշտական հսկողության ներքո»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ