Մենք երեկ ռեկորդային մահվան թիվ ենք ունեցել՝ 15 մահ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բժիշկները 24-ժամյա ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը, բայց միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել մարդկանց կյանքը: Չնայած շատ ենք նշում, որ ասիմպտոմ դեպքերը մեծամասնություն են, չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով:
Դուք գիտեք, որ վերջին օրերին ասիմպտոմ դեպքերը բուժում ենք պոլիկլինիկական համակարգում, սակայն դա լինելով նոր մի գործառույթ նրանց համար, որոշակի լարվածություն է առաջացրել մեր քաղաքացիների եւ առողջության առաջնային պահպանման օղակի միջեւ: Ուզում եմ կոչ անել, որ հայտնաբերված թերությունները, բողքները հրատապ փոխանցվեն նախարարության թեժ գիծ՝ 8003 համարին, որ կարողանանք արագ արձագանքելն»,-ասաց նախարարը:
Թորոսյանը նաև նշեց՝ Սահմանված կարոնները պետք է պահպանվեն, որպեսզի կարողանանք կորոնավիրուսի նոր դեպքերի աճի թիվը պահել նույն շրջանակում եւ սկսել իջեցնել, որպեսզի ունենանք համավարակի մարում:
Նրա խոսքով, այս պահին ունեն 316 ծանր վիճակում գտնվողն քաղաքացի, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 17 թոքերի արհեստական սարքերին միացված քաղաքացի:
«Որպեսզի կարողանանք իրավիճակը պահել կառավարելի եւ չունենանք դեպքեր, երբ մեր քաղաքացիները զրկված կլինեն ինտենսիվ բուժօգնության ծառայությունից, մենք շարունակում ենք ընդլայնել հիվանդնոցային մահճակալային ֆոնդը հատուկ ինտենսիվ թերապիայի գծով: Մոտակա մեկ ամսվա ընթացքում կունենաք եւս 100 մահճակալ ինտենսիվ թերապիայի: Դրանցից 50-ը կլինի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումմ, իսկ 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում:
Այս պահին էլ բազմաթիվ ԲԿ-ներ ներգրավված են պրոցեսում, գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը