Հայաստանում մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 359 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 6661 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 50397 (վերջին մեկ օրում՝ 1317):
Փաստացի այս պահին բուժվում է 3483 անձ (մեկ օրում ավելացել է 226-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 3064 անձ (վերջին մեկ օրում՝ 128 մարդ):
Ընդհանուր առմամբ, 81 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով):
Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 33 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը