22 05 2020

Հնարավոր է՝ բուժման վերցնենք նրանց, ովքեր փրկվելու շանս ունեն․ Թորոսյան

Հնարավոր է՝ բուժման վերցնենք նրանց, ովքեր փրկվելու շանս ունեն․ Թորոսյան

Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ հնարավոր է՝ պացիենտների խորը սորտավորման գնանք: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, 

«Խորը սորտավորումը նաեւ պատերազմի ժամանակ է արվում, երբ հիմնականում այն պացիենտներին են վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու եւ հակառակը: Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպերի պահպանման դեպքում՝ մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ չգնանք: Օրինակ, նոր մահճակալներ ենք ծավալում եւ այլն:

Այն տարբերակով, որ եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյոք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն այդ խորը սորտավորման, չեմ կարծում: Որովհետեւ այդ հիվանդները ստանում են բուժօգնություն, որպեսզի իրենց վիճակը չծանրանա, պարզապես հիվանդանոցներում չեն պառկած: Դա մեզ բավական լավ հաջողվում է: Այսինքն մենք ծանր հիվանդներին ընդունում ենք… մենք մոտավորապես գիտենք, թե ով է ծանր դառնալու: Ցավոք, մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր: Օրինակ մարդը բժիշկներին դիմում է այնպիսի վիճակում, որ թոքերի սատուրացիան այնքան ցածր է, որ իրեն չենք կարողանում փրկել: Խորը սորտավորման կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,-ընդգծեց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ