07 05 2020

«Շտապօգնության» 12 աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս



Շտապօգնության աշխատակիցներից 12-ի մոտ կորոնավիրուսի թեսթավորման դրական արդյունք է հաստատվել։ Այս մասին ասուլիսիչ ժամանակ ասաց Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Բայց ասիմպտոմ դեպքեր են, որևէ կլինիկական պատկեր չունեն այդ մարդիկ: Նրանք մեկուսացած են համապատասխան բուժհաստատություններում»:

Հարցին՝ արդյոք շտապօգնության աշխատակիցները պարգևավճար ստացել են, Ստեփանյանը պատասխանեց՝ անցյալ ամիս քաղաքապետարանը պարգևավճարների համար գումար է հատկացրել, պարգևավճար են ստացել օջախում աշխատող բժիշկները, բուժքույրերն ու վարորդները. «Բժիշկները պարգևատրվել են 95 հազար դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 70 հազար դրամով. «Շտապօգնության կողմից պարգևատրվել են նաև բժիշկ-կարգավարները, 1-03 կանչերի կենտրոնի ավագ բժիշկներն ու քուժքույրերը: Կարծում եմ՝ շարունակական կլինի պարգևատրումները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ