08 04 2020

COVID 2019 Armenia հավելվածով հայտնաբերվել է 4 վարակակիր․ Բագրատ Բադալյան



Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված թվային գործիքների նպատակն է կանխել վիրուսի տարածումը, պարզել հիվանդի հետ շփում ունեցածներին: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։

«Այն անձինք, որոնք, պարզվում է՝ ունեցել են որևէ շփում հիվանդի հետ, ինքնամեկուսացվում են: Հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ պարբերաբար հավաքագրվում են տվյալներ, նաև՝ սննդի անհրաժեշտության վերաբերյալ և եթե անհրաժեշտ է համարվում ինքնամեկուսած անձանց սննդի տրամադրումը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով տվյալները փոխանցվում են»,-ասաց նա:

Բագրատ Բադալյանը նշեց, որ ինքնամեկուսացված անձանց պարբերաբար հաղորդագրություն են ուղարկում:

Նա նաև հայտնեց, որ հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է COVID 2019 Armenia հավելվածը, որն արդեն 40 հազար բեռնում ունի, հավելվածի շրջանակներում 240 հազար անգամ թեստ են իրականացրել, մի անձը՝ մի քանի անգամ, մոտ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում» և հարցազրույցի միջոցով 31-ն արձանագրվել են, նրանցից 12-ին թեստավորել են, որոնցից 4-ի մոտ դրական է եղել։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ