Կորոնավիրուսով վարակվածության 41 նոր հաստտաված դեպք ունենք: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կորոնավիրուսով վարակված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ:Նրանց վիճակը վերահսկելի է, կարող ենք արձանագրել, որ նրանց մեծ մասը, ինչպես եւ նախկինում, ջերմություն չունի: 37-38 աստիճան ջերմություն ունեն 34 հոգի, 38-39 աստիճան՝ 6 հոգի, 39-ից բարձր ջերմություն այս պահի դրությամբ ունի 1 հոգի»,- ասաց նա:.
Ն․Փաշինյանը նշեց, որ վաղը նաեւ լավ լուրերի են սպասում, պետք է ստուգեն մեկուսացած 70-ից ավելի քաղաքացիներին, որոնց 14 օրը լրացել է եւ նախադրյալներ կան, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի եւ տուն կվերադառնա:
Վարչապետը նաև նշեց՝ կորոնավիրուսով հաստատված դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը որոշակի անհանգստություն է առաջացնում:
«Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք` Էրեբունի համայնքի, եւ մենք մեկ շաբաթով պետք է ավելի ընդարձակ սահմանափակ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելենք»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը