18 03 2020

Ինքնաշեն դիմակները կարող են վնասել ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

Ինքնաշեն դիմակները կարող են վնասել ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

«Նորք» ինֆեկցիոն բժշկական հիվանդանոցից տեղեկացնում են, որ բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում:

Ուստի բժշկական հիվանդանոցի բուժանձնակազմը  հորդորում և խորհուրդ է տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Իսկ կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, կարող են վնասել կրողներին և ունենալ հակառակ արդյունքը՝ նպաստելով վարակի տարածմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ