07 10 2019

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ոչ պրոֆեսիոնալ բժիշկների և ԱՆ-ի լռության

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ոչ պրոֆեսիոնալ բժիշկների և ԱՆ-ի լռության

Հոկտեմբերի 7-ին Առողջապահության նախարարության շենքի դիմաց «Առողջ Հանրություն» ՀԿ-ն բողոքի ակցիա է իրականացրել՝ «Մանկական և մայրական մահացության դեպքերի մասով Առողջապահության նախարարության «Քար Լռության»» դեմ։

Ակցիային մասնակցել են քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ և այլ անհատներ, ովքեր մտահոգված են մանկական մահացության դեպքերով։

Բժիշկ Մարինա Խաչատրյանը նշել է, որ վերջին շրջանում կարճ ընդմիջումներով մոր և մանկան մահացությունների դեպքեր են գրանցվում, որոնց չեն անդրադառնում, և դա անհասկանալի է։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ բոլոր այդ դեպքերը դառնան քննարկման առարկաներ ոչ միայն իրավապահ կառույցների կողմից, այլև նախարարության, ստեղծված առանձին հանձնաժողովների կողմից։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները երեխայի չհագած կոշիկներ և մոմեր դրեցին նախարարության աստիճաններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ