11 06 2019

Բացատրել, խնդրել, համոզել, պատժել․․․ խնդիրների լուծման տարբերակները՝ ըստ նախարարի



«Մենք փորձում ենք մաքսիմալ լավ պայմաններ ապահովել այն բժիկների համար, որ ուղևորվում են մարզեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են, որպեսզի բժիշկներն ուզենան գնալ մարզերում աշխատել։

Նախարարը նշում է, որ մարզերում բժիշկների 200-ի չափ թափուր տեղ կա։

Քաղցկեղի մասով ասաց, որ բուժման ծրագրում գների վերանայում և ծառայությունների ցանկի մեծացում է պատրաստվում, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ օգտվեն։

Ցանկություն կա նաև անվճար բուժօգնությունը 7-ից հասցնել մինչև 18 տարեկանների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ