Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝ նախատեսում են հեպատիտ C-ն վերացնել Հայաստանից։
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման փոփոխությունից հետո, կկարողանանք պետության հաշվին ձեռք բերել հակավիրուսային դեղեր՝ հեպատիտ С-ի բուժման համար։ Առաջին տարում նախատեսում ենք բուժել 1000 պացիենտի, իսկ հետագա տարիներին նաև ընդհանրապես վերացնել այդ հիվանդությունը Հայաստանից», - նշել է Արսեն Թորոսյանը
Փոփոխության նախագծում նշվում է՝2019 թվականին հեպատիտների բուժման ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով կիրառվող մեթադոնի գնման համար ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմներով գնումը պայմանավորված է առնվազն երկու հանգամանքներով:
Առաջին` այդ դեղերը հայկական շուկայում լայն տարածում չունեն և մրցույթների կազմակերպման դեպքում ակնկալվող մրցակցային ֆոնը բավականին ցածր է, ինչը պարզապես կարող է հանգեցնել գնման գործնական հնարավորությունների սահմանափակման:
Երկրորդ` մեխանիզմի կիրառման դեպքում ակնկալվում է առավել մրցունակ և էժան գների ստացում որոշման մեջ նշված մատակարարներից, քանի որ նրանց կողմից նշված դեղերը գնվում են մեծ ծավալներով ուղիղ արտադրողներից բազմաթիվ երկրների համար, որի արդյունքում Հայաստանի համար ստացված գինը մասշտաբի հաշվին կարձանագրի բյուջետային միջոցների տնտեսում:
Փոփոխության նախագիծը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը