Հայաստանը պետք է շարունակի հակածխախոտային պայքարը, քանի որ ցուցանիշները բավականին մտահոգիչ են: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ արձանագրեց ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ խոսեց սպասվող օրենքի նախագծի մասին: Նա անդրադարձավ նաև վերջերս լայն տարածում գտած էլեկտրոնային ծխախոտի ազդեցությանը՝ նշելով, որ օրենքը գործելու է նաև այդ դեպքում, որովհետև այն նույնչափ վտանգավոր է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը