2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը Գլխավոր դատախազություն է ուղարկել ժամկետանց դեղերի, դեղերի բաց թողնմանն ու հսկմանն առնչվող մատյաններում սահմանված կարգի կոպիտ խախտումներով լրացնելու, այդ թվում՝ հատուկ կարգով բաց թողնման դեղերի չափերը մատիտով լրացնելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանցից կենսաթոշակները վերցնելու վերաբերյալ արձանագրված տեղեկությունները:
Ինչպես նշեց Արման Թաթոյանը, առողջապահության նախարարությունը շրջանցել է հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրները և կոպտորեն խախտել նախարարի հրամանները:
Չնայած անվճար լինելուն, հոգեբուժարաններում ծառայությունների գնացուցակներ կան
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը