03 03 2023

Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք․ ԱՆ

Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք․ ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը  գնահատում են միջին ծանրության։
Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։

Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել»,- ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ