Հայաստանում մայիսի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422871-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2629 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 053 893 է:
Փաստացի այս պահին բուժվում է 1081 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 411 485 անձ` վերջին մեկ օրում 435 անձ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 10 338 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը