Հայաստանում ապրիլի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422825-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2925 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3035104 է:
Փաստացի այս պահին բուժվում է 1962 պացիենտ, նվազել է 7-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410558 անձ` վերջին մեկ օրում 10 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 10 338 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը