19 04 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք

Ապրիլի 19-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք: Կատարվել է 3332 թեստավորում, առողջացել՝ 27 քաղաքացի:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 784 դեպք, որոնցից 410 485-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1995 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 338 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է։

Ընդհանուր կատարվել է 3 020 875 թեստավորում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ