16 04 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

Ապրիլի 16-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք: Կատարվել է 2631 թեստավորում, առողջացել՝ 14 քաղաքացի:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 747 դեպք, որոնցից 410 434-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2011 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 338 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1681 է. նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Ընդհանուր կատարվել է 3 013 643 թեստավորում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ