03 04 2022

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք․ մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք․ մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 574-ի: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 1784 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 981 215 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2173 պացիենտ, նվազել է 6-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410 106 անձ` վերջին մեկ օրում 26 անձ:

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 10 345 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ