01 04 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. Մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. Մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում ապրիլի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422540-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2024 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2977286 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2205 պացիենտ, նվազել է 38-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410042 անձ` վերջին մեկ օրում 55 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 10 332 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1677 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ