23 03 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում մարտի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422382-ի: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2481 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2957329 է: 

Փաստացի այս պահին բուժվում է 2519 պացիենտ, նվազել է 33-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 409588 անձ` վերջին մեկ օրում 59 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8603 է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ