22 03 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք. մահացել է 3 մարդ

Մարտի 22-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք: Կատարվել է 2258 թեստավորում, առողջացել՝ 99 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 354 դեպք, որոնցից 409 456-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 313 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է:

Մեկ օրում մահացել է 3 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 954 848 թեստավորում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ