21 03 2022

Հայաստանում արձանագրվել է 4 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

Հայաստանում արձանագրվել է 4 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

Մարտի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 1752 թեստավորում, առողջացել՝ 73 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 328 դեպք, որոնցից 409 430-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 310 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 952 590 թեստավորում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ