Հայաստանում մարտի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422286-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 949 129 է:
Փաստացի այս պահին բուժվում է 27482 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 409 271 անձ` վերջին մեկ օրում 81 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 10 308 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը