Ցորենի մասով Հայաստանը 30 տոկոսով ինքնաբավ է, և այս տարի խնդիր չենք ունենա այն ներկրելու. ապրիլի 22-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալների ասուլիսի ընթացքում նշեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության և միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասաց, որ Կենտրոնական բանկի փոխանցած տվյալների համաձայն՝ կա 13 000 հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է 27,6 միլիարդ դրամ: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 2 943 հայտ՝ ընդհանուր 4,34 միլիարդ դրամային արժեքով: Արման Խոջոյանը ընդհանրացնելով՝ նշեց, որ վերջին 20 օրերի ընթացքում տրամադրվել է 4,7 միլիարդ դրամի վարկ, որը 2 անգամ շատ է այն գումարից, որը տրամադրվել է 2020-ի առաջին եռամսյակում:
Մանրամասան՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը