Այսօր մենք ունենք մեծ թվով հայտադիմումներ: Այն կազմում է 13000: Եվ այսօր տրամադրվել է արդեն 2943 վարկ, որը համեմատական կարգով երկու անգամ ավելի է, քան առաջին եռամսյակում: Մեր կողմից առաջարկվող ծրագրերը երկու ուղղություն ունեն: Մեկը վարկավորումն է, մյուսը` գումարի փոխհատուցումը: Գումարի փոխհատուցման ծրագրերից են ջերմոցային տնտեսությունները, խելացի անասնաշենքերը, ոչխարաբուծությունը և այծաբուծությունը, ինչպես նաև ինտենսիվ այգիների համար ունենք նման գումարի փոխհատուցում: Այս մասին լրագրողների հետ բհանդիպմանն ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, պատասխանելով հարցին, թե պետությունն աջակցում է այն գյուղացիներին, ովքեր ունեն լավ վարկային պատմություն, իսկ ինչ պետք է անեն գյուղատնտեսությամբ զբաղվող այն անձինք, ովքեր չեն կարողանում օգտվել այս աջակցությունից
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը