17 02 2020

Քանի որ ծրագրի առաջին տարին է, գյուղացիները դեռևս չեն վստահում նոր երևույթին․ Իռա Փանոսյան



Գյուղատնտեսության ապահովագրության ծարգիրը միտված է, որ գյուղատնեսության ոլորտում ռիսկերի կայունացում ունենանք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը։

Նա նշեց, որ քանի որ դեռ ծրագիրը նոր է, գյուղացիներն առայժմ որոշ անվստահությամբ են վերաբերվում․ «Քանի որ առաջին տարին է, որ իրականացվում է ծրագիրը, ժամանակ է պետք, որ կարողանան գյուղացիների մոտ վստահության մակարդակը բարձրացնել։ Իրենք հիմա փորձում են հասկանալ` սա իրո՞ք այն է, ինչ իրենց ներկայացվում է։ Երբ արդեն մեկ- երկու անգամ գյուղացին տեսավ, որ ինքն ստանում է իրեն խոստացված փոխհատուցումը, մենք այս խնդիրն այլևս չենք ունենա»,-ասաց Փանոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ