Հայաստանի համար ոչ ավանդական գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը մեծ ներուժ ունի: Օգոստոսի 27-ի լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ, ֆերմեր Հարություն Մնացականյանը:
Նրա խոսքով՝ ներուժ ունի բրոկոլիի, կոլրաբիի, բրյուսելյան ծաղկակաղամբի, կինոայի աճեցումը: Նման մշակաբույսերի աճեցումը բարձր եկամտաբերություն է ապահովում:
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով էլ լավ է, որ շաքարավազն ու բանանը էժանացել են, բայց դրանք առաջին օգտագործման մթերքներ չեն:
Մանրմասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը