31 07 2024

Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը  նվազել է․ ՄՊՀ

Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը  նվազել է․ ՄՊՀ

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնում է, որ 2020 թվականին ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել, որ արտադրողները մակնշման միջոցով փորձել էին սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ նրանք կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների փոխարեն ձեռք են բերում կաթնային մթերքներ:

Հաջորդող տարիներին ՄՊՀ-ն հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահել ոլորտը, ինչը ունեցել է իր դրական ազդեցությունը։ 2023 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում ստուգված թվով 18 ապրանքներից միայն մեկի մասով է հայտնաբերվել խախտման դեպք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ