Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջաներեն վիքիպեդիան է։ Այ էսպես են շատ կիրթ ձևով գողանում ու յուրացնում մեր մշակույթն ու ժառանգությունն ու ինքնությունը։
Ըստ Գուգլ-թրանսլեյթի՝
«Մխիթար Գոշը Կովկասյան Ալբանիայի պատմության և մշակույթի հայտնի ներկայացուցիչներից է: Մխիթար Գոշը հեղինակ է մեծ թվով առակների, հայտնի Դատաստանագրքի, ալբանական ժամանակագրությունների և միակ ագրոգրաֆիկ գործի ՝ Գյանջալի Խոսրովի ցավալի կյանքը (Գյանջալի Խոսրովի նահատակությունը)»։ [Հու՞ իզ միսթր Գյանջալի Խոսրով]
Մի քիչ էլ մենք ենք մեղավոր, քանզի մինչ օրս ըստ պատշաճի չենք իմաստավորել մեր պետականակերտ ու ազգակերտ նախնիներին ու նրանց ժառանգությունը, ի հայտ չենք բերել նրանց «շոշափելի», հասկանալի կերպարները՝ որ յուրաքանյուր նոր սերունդ ընկերանա ու եղբայրանա այդ մարդկանց հետ, ու ընկերանալով՝ դասեր ստանա նրանցից, դառնա նրանց գործի շարունակողը։
Ժամանակն է ձևակերպել այս խնդիրը, որ «խնդրենք» և գտնենք [գրաբարում «խնդրելը» փնտրել է նշանակում]։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը