Լոս Անջելեսում տեղի է ունեցել 62-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը։
«Լավագույն երգ» և «Լավագույն ձայնագրություն» անվանակարգերում հաղթել է Բիլի Այլիշի Bad Guy-ը: Բիլլի Այլիշը ևս երեք մրցանակ է շահել՝ «Տարվա ալբոմ» և «Լավագույն փոփ վոկալային ալբոմ» և լավագույն նոր արտիստ անվանակարգերում։
«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթել են DJ Khaled-ը, Ջոն Լեջենդն ու Նիփսի Հասլը՝ Higher երգով:
«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է 21 Savage-ի և J. Cole-ի A Lot-ը:
«Լավագույն սոլո կատարում» է դարձեկ Lizzo-ի՝ Truth Hurts ստեղծագործությունը:
«Լավագույն ռոք երգ» և «Լավագույն ռոք կատարում» անվանակարգերում հաղթել է Գարի Քլարկը՝ This Land ստեղծագործությամբ։
Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Cage The Elephant-ի Social Cues-ը:
«Լավագույն լատինական փոփ ալբոմ» անվանակարգում հաղթել է Ալեխանդրո Սանզի #Eldisco-ն:
«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի A Star Is Born-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը